Ապրիլի 17-ը պատմության մեջ
1839 թ. – Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո ստեղծվեց Գվատեմալան:
1856 թ. – Քվեբեկ քաղաքը հռչակվեց Կանադայի մայրաքաղաք:
1897 թ. – Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները:
1922 թ. – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել) և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին:
1932 թ. – ծնվել է Կարեն Դեմիրճյանը` հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար (սպանվել է 1999 թ.):
1968 թ. – ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը:
2003 թ. – մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսեյնը՝ Իրաքի նախկին նախագահը (ծն. 1937 թ.):