Ընտրողների աննախադեպ ակտիվություն` Սպիտակի, Հրազդանի ու Թալինի ընտրություններում
Ապրիլի 17-ին հանրապետության 33 համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրություններում այսօր նկատելի աշխուժություն էր, հատկապես Հրազդանում, Թալինում և Սպիտակում:
Ինչպես հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ ժամը 17։00-ի դրությամբ Հրազդանում քվեարկել էր 22 365 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող 44 320 քաղաքացիների 50.46 տոկոսը:
Սպիտակում նույն ժամի դրությամբ մասնակցել է 13378 քաղաքացիներից 6842-ը, իսկ Թալինում 5296 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից` 2528 –ը:


