Արամ Դանիելյանը վստահ է, որ ունի հրազդանցու «դաբրոն»
Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը քաղաքի 25/20 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն հայտնեց, թե ունի հրազդանցու «դաբրոն»․
«14 տարի տեսել եմ hրազդանցուն ` իմ թիկունքին, նրա աջակցությունը, ես էլ hրազդանցու թիկունքին եմ եղել, բազմաթիվ խնդիրներ լուծել Հրազդանի համար։
Քաղաքաշինական մինչև 4 տարին մեկ տանիքներ ենք վերանորոգել, ասֆալտապատել, աղբահանություն, սանմաքրում, ձնամաքրում․․․»,- թվարկեց 14 տարվա քաղաքապետն ու քաղաքապետի թեկնածուն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են քաղաքի փողոցները խորդուբորդ, ինչու ասֆալտապատ չեն:
Ի պատասխան թեկնածուն նկատեց, որ Հրազդանը «սպեցիֆիկ» քաղաք է և կա զարգացման ծրագիր ու ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի:
Արամ Դանիելյանը հայտարարեց, որ իր մրցակից Սասուն Միքայելյանի թիմը դեռ վաղ առավոտից սկսել էր անկայունություն սերմանել ընտրատեղամասերում,սակայն Արամ Դանիելյանն ինքը համակիրներին խնդրել է առճակատման չգնալ։