211652_close_icon
views-count3217 դիտում article-date 09:19 29-08-2014

Եթե Ի. Ալիևը հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն Վլադիմիր Պուտինի «դաբրոն» ունենալով. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ ԱԳՆ իրենց աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ Նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը։ Ըստ թերթի աղբյուրների՝ ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» ունենալով, և այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհաքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ, ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր