211652_close_icon
views-count8977 դիտում article-date 22:00 16-04-2016

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը առաջինն էր մեդալների հաշվարկում` շրջանցելով Թուրքիային

Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան: Իսկ թիմային հաշվարկում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է: Հայկական թիմը հավաքեց 503 միավոր: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է` 524 միավորով, երրորդ տեղում՝ Թուրքիան: Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Երկրորդ տեղւմ 435 միավորով Ուկրաինայի թիմն է, եռյակի վերջում՝ Թուրքիան է ընդամենը 399 միավորով: Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

Նմանատիպ նյութեր