3076 դիտում
20:45 16-04-2016
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին
Վարչապետը նշել է, որ բացի Մայր Հայաստանից այս օրերին բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ովքեր իրենց նյութական և բարոյական աջակցությունն են հայտնել Արցախին: Ա. Հարությունյանը կարևորել է ազգային համախմբվածության և Արցախի անվտանգության ամրապնդման գործում Ջավախքի և ջավախահայության ունեցած ներդրումը: Նա շնորհակալություն է հայտնել Տաճատ Վարդապետյանին՝ Արցախի հետ ջավախահայության կապի ամրապնդման գործում ունեցած ակտիվ դերակատարության համար:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը նշել է, որ ապրիլյան առաջին իսկ օրերին հանդես է եկել Արցախին սատար կանգնելու կոչով, որին անմիջապես արձագանքել են Ռուսաստանի Դաշնությունում ապրող մի խումբ ջավախահայեր, որոնց շնորհիվ զոհվածների ընտանիքներին զորակցելու համար հանգանակվել է շուրջ չորս միլիոն ռուբլի: ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարի միջոցով մեկ միլիոնը փոխանցվելու է Արցախում ապրող զոհված զինծառայողների ընտանիքներին: Հանդիպմանը Տ. Վարդապետյանը տեղեկացրել է ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող, ծնունդով՝ Ջավախքից, Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակի համար ձեռք բերված «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների մասին:
Հանդիպումից անմիջապես հետո Տաճատ Վարդապետյանը «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների բանալիներն անձամբ հանձնել է ԼՂՀ ՊԲ ներկայացուցչին:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը