3538 դիտում
15:33 16-04-2016
Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի A ենթախմբում մրցում էին 10 մարզիկ Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Լեհաստանից և Լատվիայից:
Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 182 կգ: Սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Մարտիրսյանը գխավերևում չպահեց 184 կգ և185 կգ: Պոկում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նվաճեց արծաթե մեդալ:
Հրում վարժությունում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 215 կգ, այնուհետև՝ 220 կգ, բայց չհանեց 225 կգ: Հրում վարժությունում նա գրավեց 3-րդ տեղը, իսկ երկամարտի 402 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպայի առաջնության վերջին օրը մեդալների համար կպայքարեն նաև Հռիփսիե Խուշուդյանը, Արփինե Դալալյանը և Գոռ Մինասյանը:
Նմանատիպ նյութեր
3847 դիտում
17:13 16-12-2021
Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
4280 դիտում
22:00 27-10-2018
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
7167 դիտում
22:47 14-04-2015
Ծանրամարտ. Տիգրան Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
2308 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2656 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3958 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային