10008 դիտում
14:10 16-04-2016
Օրվա կադր. աշխարհին մանկան մաքրություն է պետք. Հայոց բանակը միշտ էլ կհամալրվի առյուծ-զինվորներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներ, երիտասարդ ամուսիններ Արմենի և Գոհարի ընտանիքում մեծանում են Բորիսը և նրա երկվորյակ եղբայրներ Արմանը և Սարգիսը:
Այս օրերին երիտասարդ ամուսինները աղոթում են Աստծուն՝ խնդրելով, որ հայոց սահմաններում տիրի անդորր, զինվորները, կամավորականները, առաջնագծում և զորամասերում իրենց ծառայությունը կատարող բժիշկները անփորձանք վերադառնան տուն, Արցախ աշխարհում իշխի խաղաղությունը:
Ամուսինները նաև հպարտանում են, որ իրենք հայոց բանակին տալու են 3 առյուծ-զինվոր, ովքեր հանուն Հայաստան աշխարհի սահմանների ամրապնդման պատրաստ են լինելու նույնիսկ մարտի դուրս գալ նենգ թշնամու դեմ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն էլ իր հերթին նշում է մեծ Սևակի խոսքը. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+