3419 դիտում
12:04 16-04-2016
Ըմբիշ Գառնիկ Մնացականյանը պարտվեց եզրափակչում, Դավիթ Սաֆարյանը` բրոնզե մեդալակիր
Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:
Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եզրափակչում 0:10 հաշվով պարտվեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին և բավարարվեց վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալով:
65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը բրոնզե մեդալի համար պայքարում բացարձակ առավելության հասավ ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտների նկատմամբ:
Ապրիլի 16-ին մրցագորգ դուրս կգան 74 կգ և 86 կգ քաշային ազատ ոճային, ինչպես նաև 75 կգ և 85 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
Գառնիկ Մնացականյանի նվաճած ուղեգիրն երկրորդն է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Մինչ այս, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ուղեգիրն ապահովել էր 2015 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:
Նմանատիպ նյութեր
3252 դիտում
23:40 11-03-2016
Եվրոպայի առաջնություն. Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում.
5824 դիտում
21:13 19-08-2016
Ռիո-2016. Ըմբիշ Գառնիկ Մնացականյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում աշխարհի նախկին չեմպիոնին
1811 դիտում
16:25 26-06-2016
Ըմբիշ Տիգրան Մնացականյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
2386 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3049 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2560 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում