13633 դիտում
11:24 16-04-2016
Հրադադարի պայմանավորվածությունից հետո թշնամու գնդակից զոհված Մանվելը կարատեիստ էր. խոնարհվում ենք
ԼՂՀ Մարտունու ուղղությամբ ապրիլի 14-ին գիշերը ժամը 23:20-ի սահմաններում հակառակորդի կրակոցից զոհած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Երեւանից էր՝ 9-րդ Մասիվից: Նա շարքային զինծառայող էր, կարատեիստ և ընտանիքի միակ տղան:
Ցավում ենք եւ խոնարհվում:
Ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։ Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
16669 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք
Այս բաժնից
862 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1228 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
739 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ