211652_close_icon

Հետաքրիր փաստեր օձերի մասին

views-count8352 դիտում article-date 22:00 15-04-2016
1․Չափավոր կլիմայական գոտիներում օձերը ձմեռային քուն են մտնում, որն անցկացնում են խոր ընդարմացման մեջ։ Գարնանը սկսում են զուգընկեր փնտրել՝ բազմանալու համար։ Արուները հաճախ կռվի են բռնվում կամ «ներկայացում» են տալիս էգի ուշադրությունը գրավելու նպատակով։ Զուգավորումից հետո էգերը դնում են 2-100 ձու։ Որոշ օձեր ծնում են կենդանի ձագեր։ 2․Հայտնի են ծովային օձերի 50 տեսակ, որոնցից շատերը խիստ թունավոր են, սակայն խայթում են միայն լուրջ վտանգի դեպքում։ 3․Իժերը հատուկ թունավոր ատամների օգնությամբ թույնը ներարկում են զոհի մարմնի մեջ։ 2 ատամներից յուրաքանչյուրը տեղադրված է շարժուն ոսկրիկի վրա, ինչի շնորհիվ նրանք տեղավորվում են բերանի մեջ, իսկ եթե այդ հարմարանքը չլիներ, օձի բերանը բաց կմնար։

Նմանատիպ նյութեր