Ապրիլի 4-10-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով 182 հեռախոսազանգ
Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 182 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 146-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 36 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 45 հեռախոսազանգ, որոնցից 35-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]


