Ապրիլի 10-16-ն Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ
                        Ապրիլի 10-16-ն   ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ: 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 186-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: 
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 67-ին լուծում է տրվել, իսկ  12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

