Ապրիլի 25-ից մինչև մայիսի 1-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 177 հեռախոսազանգ
Ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 177 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 144-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 72 հեռախոսազանգ, որոնցից 63-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]