3105 դիտում
13:56 15-04-2016
Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզները» ելույթ կունենան Երևանում
Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբն ապրիլի 28-ին և 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ապրիլի 28-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր Սիմֆոնիան, Հայդնի Դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաև՝ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան:
Իսկ ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Մոցարտի Առաջին դիվերտիսմենտը, Չայկովսկու լարայինների համար Սերենադը, Ռոսսինիի Երրորդ սոնատը և Աստոր Պիացոլլայի ՙՏարվա եղանակներ Բուենոս Այրեսում՚ ստեղծագործությունը, հանրահայտ տանգոներ: Համերգային ծրագրում որպես մենակատարներ հանդես կգան ակորդեոնահար Նիկիտա Վլասովը և ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լև Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին:
Վերջին անգամ Վլադիմիր Սպիվակովը Հայաստան էր եկել 2015թ. ապրիլին` իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և անցկացրել էր «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգի ավարտին մի հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքը մեջբերելով՝ Սպիվակովը հայտնեց իր կարծիքը հայերի մասին. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»:
Մեծ դիրիժորն ու ջութակահարը մեր երկրի լավագույն բարեկամներից է, նա միշտ հայ ժողովրդի կողքին է՝ զորավիգ լինելով մեզ ծանր օրերին։ Մաեստրոյի սրտառուչ երաժշտությունը սիրված ու սպասված է հայ ունկնդրի կողմից։
Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին Ուֆա քաղաքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ: Վլադիմիր Սպիվակովը 1955 թվականին հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում, 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը և սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Յու. Յանկելևիչի դասարանում: Որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից: 1979 թվականին մի խումբ երաժիշտների հետ ստեղծել է «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը և դարձել վերջինիս անփոփոխ գեղարվեստական ղեկավարը, դիրիժորն ու մենակատարը: Նվագախմբի համերգներրը մշտապես մեծ հաջողությամբ են ընթանում աշխարհի ցանկացած կետում՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում, Իսրայելում, Ճապոնիայում և այլուր:
[b]«Բեմ» պրոդաքշն ընկերություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
20:18 16-01-2015
Վլադիմիր Սպիվակովը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված փառատոն կանցկացնի Երևանում
1209 դիտում
19:58 11-04-2015
Վլադիմիր Սպիվակովը Երևանում 3 համերգ կտա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում
Այս բաժնից
4736 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1117 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը
739 դիտում
12:22 04-02-2025
Ասուլիսի ժամանակ Նիկոլը խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան