Վլադիմիր Սպիվակովը Երևանում 3 համերգ կտա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում
Ապրիլի 12-ին՝ ժամը 20.15, Զվարթնոց օդանավակայան է ժամանում (VIP սրահ) աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։
Մաեստրոն Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։