Վլադիմիր Սպիվակովը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված փառատոն կանցկացնի Երևանում
Հայտնի դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 14-16-ը կանցկացնի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Վլադիմիր Սպիվակովը հանդես կգա համերգային ծրագրով, որն ընգրկում է Մոցարտի «Ռեքվիեմը», «համաշխարհային օպերային «Խելագարության տեսարանները»», «Չապլինի ժամը», ինչպես նաև օպերային մենակատարների ելույթները: