211652_close_icon
views-count7294 դիտում article-date 09:40 15-04-2016

Հայ երիտասարդի դիմումը՝ Արամ Ա կաթողիկոսին. Վանքերը պալատ դարձնելու փոխարեն հզորացնենք Արցախը. arevelk.am

Բեյրութահայ Հրայր Արաբսեսյանը կոչով դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, գրում է [url=http://www.arevelk.am/am/content/8/1217/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8%D5%9D-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4-%D4%B1-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD%D5%AB%D5%B6.-%D5%8E%D5%A1%D5%B6%D6%84%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%A8.html]arevelk.am[/url]-ը: «Ձեր բոլոր ասածների հետ համաձայն ենք, Վեհափառ հայր: Արցախը մերն է, մենք՝ Արցախին: Բայց արդյոք սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անենք Լիբանանում: Իբր մեծ հայր, հայ ազգը և հատկապես՝ Լիբանանի ժողովուրդը հավաքեք և մեզ առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախ տեղափոխեք: Այն դրամները, որ Ձեզ է տրամադրվում վանքերը պալատ դարձնելու կամ եկեղեցիներ կառուցելու օտար երկրում, այդ դրամներով Դուք կարող եք մեր հայ ընտանիքները Արցախ տեղափոխել, և այդ լումաներով շարունակ կհզորանա Արցախը: Ես անձամբ պատրաստ եմ իմ ընտանիքով փոխադրվել: Ունեմ երկու որդի, բայց ավաղ հնարավորություն չունեմ: Ի՞նչ ենք անելու օտար երկրում այն ամենից ավելի, ինչ որ արել ենք մինչև հիմա: Աշխատում ենք օտարների մոտ, հարստացնում ենք օտարներին՝ օտար երկրում, ինչո՞ւ չապրենք մեր Արցախ երկրում և մեր պայքարը մինչև մահ այնտեղ չտանե՞նք»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.arevelk.am/am/content/8/1217/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8%D5%9D-%D4%B1%D6%80%D5%A1%D5%B4-%D4%B1-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD%D5%AB%D5%B6.-%D5%8E%D5%A1%D5%B6%D6%84%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%A8.html]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր