211652_close_icon
views-count10732 դիտում article-date 20:18 14-04-2016

Մարտունու և Հադրութի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական բանակի կրտ. ս-տ Ռուստամ Ահմեդովի զոհվելու մասին տեղեկատվության տարածումը, որն իբր տեղի է ունեցել հայկական կողմի մեղքով, ոչ այլ ինչ է քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն: ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, բացառությամբ մի քանի խախտման դեպքերի, որը կատարել է ոչ այլ ոք, քան հակառակորդը: Մանավորապես` ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան[b] (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (6 արկ):[/b] Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր