10887 դիտում
13:53 11-12-2016
Ադրբեջանական զինուժը գիշերը ավտոմատ նռնականետ ու ականանետ է կիրառել. ՊԲ-ն Մարտունու ուղղությամբ 2 հակազդիչ քայլ է ձեռնարկել
Անցած գիշեր ԼՂՀ Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ և 60 մմ-ոց ականանետ /8 արկ/:
Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «Утес» տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:
«Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակը:
Նմանատիպ նյութեր
4189 դիտում
09:48 05-04-2017
Ադրբեջանական զինուժը շփման գծում կիրառել է 60 մմ-անոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ. Արցախի ՊԲ
10783 դիտում
20:18 14-04-2016
Մարտունու և Հադրութի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ և նռնականետ
6639 դիտում
11:13 27-10-2016
Ադրբեջանի զինուժը շփման գծում կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ և ձեռքի հակատանկային նռնականետ. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
2989 դիտում
13:07 13-01-2025
Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար. ոսկու շուկայի աշխատակից
2128 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1777 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է