Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի վիճակը ևս բարելավվել է
Կենտրոնական կլինիկական հոսպիտալում այս պահին բուժում ստացող զինծառայողներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3 –ինը` ծանր, ինչը նշանակում է, որ ևս մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջական վիճակը բարելավվել է:
Այս մասին տեղեկացրեց հոսպիտալի բժիշկ Արմեն Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը նշել էր 4 ծայրահեղ ծանր հիվանդ` նախորդ անգամվա 5-ի փոխարեն:
Թե ծայրահեղ ծանր և թե ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Ընդհանուր` հոսպիտալում բուժում է ստանում 39 զինծառայող: