Կորոնավիրուսով հիվանդներից 440-ի վիճակը ծանր է, 55-ինը՝ ծայրահեղ ծանր. Թորոսյան
Հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը լարված վիճակում է, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Այս պահին կորոնավիրուսով հիվանդներից 440-ի վիճակը ծանր է, 55-ինը՝ ծայրահեղ ծանր, 16-ը միացված են արհեստական շնչառության սարքին։