3157 դիտում
10:49 14-04-2016
Հայաստանը հիասթափված է ՀԱՊԿ-ից և ՀԱՊԿ-ի շրջանակում քննարկելու բան չունի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երևան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա հանդիպելու է Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, Սեյրան Օհանյանին: Ինչո՞ւ է գալիս Բորդյուժան: Պետք է ենթադրել, որ Բորդյուժան գալիս է Հայաստանին, այսպես ասած, կարգի հրավիրելու:
Բանն այն է, որ եթե այդ մարդը որևէ այլ նպատակով էր գալու Հայաստան, այսպես ասած՝ անվտանգության դաշնակցային գործերով, ապա նա Հայաստան պետք է գար ապրիլի 2-ին կամ 3-ին, կամ գոնե 4-ին, քանի դեռ Արցախն ու Հայաստանը դիմագրավում էին ադրբեջանական ագրեսիան: Եթե Բորդյուժան գալիս էր որպես դաշնակից, ապա նա Հայաստան պետք է գար հենց այդ ժամանակ՝ թե՛ դաշնակցային հարցեր քննարկելու, թե՛ նաև ագրեսոր Ադրբեջանին ցույց տալու, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է կատարել դաշինքային պարտավորությունները:
Այն մտքերը, թե Արցախը Հայաստանի դե յուրե տարածք չէ և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չէ, հեքիաթներ են միամիտների համար կամ պարզապես քաղաքական դեմագոգիա: Համենայնդեպս Ղրիմի հարցում Ռուսաստանը, որ ՀԱՊԿ-ի լոկոմոտիվն է, կարծեք թե առանձնապես չկաշկանդվեց դե յուրե սահմանափակումներով: Եվ ոչ էլ Աստանան ու Մինսկն են սահմանափակվում դե յուրե դաշնակից Հայաստանի փոխարեն որևէ կերպ դե յուրե ՀԱՊԿ մեջ չտեղավորվող Ադրբեջանին աջակցելուց:
Եվ ուրեմն՝ Բորդյուժան Երևան է գալիս Հայաստանին զսպելու և այսպես ասած՝ դաշնակցային կապանքները ձգելու: Մեդվեդևը եկավ դա ԵՏՄ շրջանակում անելու, և ինչպես երեկ տեսանք՝ արեց ի դեմս Հովիկ Աբրահամյանի մոսկովյան վոյաժների, հիմա Բորդյուժան գալիս է ՀԱՊԿ շրջանակում կապանքները ձգելու, որպեսզի Հայաստանը շատ չոգևորվի Ադրբեջանի նկատմամբ տարած բարոյա-հոգեբանական և նաև ռազմական հաղթանակով, որը կասեցվեց Մոսկվայի միջնորդությամբ:
Հայաստանի իշխանությունը կշիռ չունեցավ չմեկնելու Մոսկվա ԵՏՄ վարչապետների հավաքին, որը պետք է Երևանում տեղի ունենար, սակայն ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության տեղի ունեցավ Մոսկվայում: Ամենայն հավանականությամբ կշիռ չի լինի նաև Բորդյուժայի հարցում, որին Երևանում պարզապես շատ գեղեցիկ կերպով կարող են տեղեկացնել, որ Հայաստանը հիասթափված է դաշինքի անդամների ընդհանրապես պահվածքից և ներկայումս չունի ՀԱՊԿ-ի շրջանակում որևէ քննարկելու բան՝ դաշնակիցների վարքը հստակեցնելուց բացի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2411 դիտում
11:20 27-12-2016
Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին պարտադրի քաղաքական իրավիճակ, կամ պետք է վեր հանի ՀԱՊԿ-ի հակադաշինքային բնույթը. «Ժամանակ»
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»