Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է գրանցվել, այդ են վկայում տվյալները:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիսյան մատակակարումների արժեքը նվազել է 0,95 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 41,77 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է Brent էտալոն նավթին, ապա նրա հունիսյան մատակարարումների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,72 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,37 ԱՄՆ դոլար:


