3652 դիտում
19:31 12-04-2016
Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվեց Մակեդոնիայում անցկացված DEMYC-ի սեմինարների ընթացքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները: Ծրագրի թեման էր <<Թվային Եվրոպան>>:
Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը:
Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ առաջիկա տարիներին առնչվելու են անդամ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև համատեղ ջանքերով փորձել մեղմացնել քաղաքական գործընթացներում ավագ և երիտասարդ սերունդների միջև եղած խզումները, լուծումներ տալ երիտասարդության շրջանում աճող
գործազրկության հիմնախնդրին թվային օրակարգի շրջանակներում:
Սեմինարների ընթացքում քննարկումներ եղան ժամանակակից Եվրոպայի քաղաքական մշակույթի, հետճգնաժամային աշխարհում կայունության հաստատման և միգրացիոն ճգնաժամերի վերաբերյալ:
Թեմատիկ զեկույցներից հետո ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, խոսեց Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի, ապրիլյան պատերազմական գործողությունների մասին, ներկայացրեց պատմական իրողությունը, ադրբեջանական կողմի վարած անխոհեմ ու անհանդուրժողական քաղաքականության հետևանքները և նրանց կողմից իրականացված անհերքելի վայրագությունները: Ներկայացվածը քննարկվեց և հետագայում ևս կքննարկվի DEMYC-ի առաջիկա հավաքների և ծրագրերի ընթացքում:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
15:51 20-07-2015
ՀՀԿ ԵԿ-ի անդամները մասնակցել են Սլովենիայում անցկացված DEMYC-ի ամառային հավաքին
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1006 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան