1318 դիտում
15:51 20-07-2015
ՀՀԿ ԵԿ-ի անդամները մասնակցել են Սլովենիայում անցկացված DEMYC-ի ամառային հավաքին
Հուլիսի 16-19-ը Սլովենիայում անցկացվեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի(The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հավաքը: Հավաքի թեման էր <<Օրենքի գերակայության կիրառությունը և իրականացումը>>: Ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը:
Հավաքը միավորում էր տարբեր երկրների շուրջ 45 երիտասարդ քաղաքական գործիչների:
Ծրագրի առաջին օրվա ընթացքում երիտասարդները կլոր սեղանի շուրջ քննարկում ունեցան <<Երիտասարդությունը, ժողովրդավարությունը և ԵՄ հեռանկարները>> թեմայով:
Հավաքի հաջորդ օրերին երիտասարդներն այցելեցին նախագահի պալատ և հանդիպում ունեցան նախագահի հետ, հանդիպումներ եղան նաև Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հետ: Ծրագրի շրջանակներում քննարկվեց օրենքի գերակայության կարևորությունը, ներկայացվեց Սլովենիայի փորձը, դատական համակարգի թերությունները, խոսվեց դեմոկրատիայի կառուցման գործում երիտասարդների դերի մասին:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում կայացավ 127-րդ Գործադիր կոմիտեի հանդիպումը, այնուհետև երիտասարդները քննարկեցին երիտասարդական ծրագրերի համար միջոցների հավաքագրման հարցը:
ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, կարևորեց նման հավաքների պարբերական անցկացումը և դրանցում հայ երիտասարդների ներգրավվածության դերը, քանի որ այսպիսի հավաքների ընթացքում տեղի է ունենում փորձի և կարծիքների փոխանակում, երիտասարդները զինվում են կիրառական նոր հմտություններով և գիտելիքներով, ունենում են ակտիվ քննարկումներ, վեր են հանում առկա խնդիրներ և փորձում են գտնել համապատասխան լուծման ուղիներ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3619 դիտում
19:31 12-04-2016
Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվեց Մակեդոնիայում անցկացված DEMYC-ի սեմինարների ընթացքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1540 դիտում
12:17 10-04-2017
DEMYC-ը շնորհավորել է ՀՀԿ երիտթևին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ
Այս բաժնից
949 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1006 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
691 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը