3417 դիտում
15:25 12-04-2016
Նոբելյան մրցանակակիրների ներկայության պարագայում ավելի քան արդիական է խոսել այն մասին, որ մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի. Ա. Աշոտյան
Գիտությունը պետք է ծառայի խաղաղությանը: Երևանում մեկնարկած «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳՆ նախկին նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ Նոբելյան մրցանակակիրների ներկայության պարագայում ավելի քան արդիական է խոսել այն մասին, որ մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի:
Նա տպավորված էր, որ այս օրերին այսքան Նոբելյան մրցանակակիր Հայաստանում է: Իհարկե, այս պահին խոսել հայաստանցի գիտնականների Նոբելյան հավակնությունների մասին վաղ է, բայց, ըստ Արմեն Աշոտյանի, այսօր Հայաստանում կան բազմաթիվ` միջազգային ասպարեզում մրցունակ գիտնականներ, որոնք աշխատում են նաև արտերկրում. Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ:
«Եվ կարող ենք հույսեր փայփայել, որ մի գեղեցիկ օր կունենանք հայազգի Նոբելյան մրցանակակիր»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Համեմատելով Հայաստանի և Իսրայելի գիտական ներուժը՝ նա նշեց, որ իր պատմությամբ հայ ժողովուրդը կարծես թե զուգահեռներ ունի հրեա ժողովրդի հետ, բայց դրանք կոչելու համար պետք է գտնենք նաև ազգի իրական ներուժի՝ համախմբման, համապատասխան գործքիները:
Նշենք, որ «Նոբելյան օրերը Երևանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր բուհերում
դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովեր Ադա Յոնաթը, Դան Շեխտմանը, Ջոն Ուորենը, Էյ- իթի Նեգիսին:
Նմանատիպ նյութեր
2975 դիտում
20:26 10-10-2016
Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
Այս բաժնից
814 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)