Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել է տնտեսագիտության բնագավառում հեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, հայտնում է lenta.ru-ն: Մրցանակակիրներն են Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորներ Օլիվեր Հարթը և Բենգթ Հոլմսթրյոմը:
Նշվում է, որ գիտնականները մրցանակի են արժանացել պայմանագրերի տեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար: