16236 դիտում
14:33 12-04-2016
Ծնունդով գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այնքան էր սիրում Արցախը, որ տեղափոխվել էր այնտեղ՝ ապրելու. նա մինչեւ վերջին ուժը մարտնչել է թշնամու հետ. խոնարհվում ենք
Փոխգնդապետ, 34-ամյա Ալեքսան Առաքելյանը իր նվիրման, հայրենասիրության արդյունքում է արժանացել այդ կոչմանը եւ դեռ շատ առաջ կգնար, եթե չլիներ այդ չարաբաստիկ հարձակումը: Թշնամու հետ մարտերի ընթացքում վերջին ուժով մարտնչել է նրանց դեմ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին նրա ընկերները:
«Ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է՝ նա զոհված լիներ, սպասում էին, որ ողջ եւ առողջ է վերադառնալու, բայց, ցավոք, թշնամին նենգ է ու վայրագ»,-ասացին նրանք:
Ալեքսան Առաքելյանը ծնունդով Գյումրիից է եղել, բայց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Արցախ եւ այնքան է սիրել, որ կարծես Արցախն է դարձել նրա ծննդավայրը: Անգամ ընտանիքին էր իր հետ տեղափոխել Ջաբրաիլ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով նրա զոհվելու լուրը, լուրը գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում
փոխգնդապետ Առաքելյան Ալեքսան Գևորգի
Ծնված 1982թ., ԶՈՒ-ում է 2000թ.-ից, Գյումրիի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00
Գյումրի Սբ.Նշան Եկեղեցի
Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00
Հասցե`ք.Գյումրու Թատրոնի շենք»:
SHAMSHYAN.com-ը ցավակցում է եւ խոնարհվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)