Զինադադարի նոր պայմանագիրը պետք է ստորագրեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Դա, հավանաբար, այն էր, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել փոխզիջումային բանակցային գործընթացի կողմնակից և պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին, եթե նա համաձայնի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ սկսել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի՝ արտաքին աշխարհին ուղղված ուղերձներին:
Մեր զրուցակիցը կատարվածը պատեհ առիթ է համարում՝ ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, և կարծում է, որ հայկական կողմը դա պետք է պնդի. «Դրա համար ես տարակուսանք հայտնեցի, որ ՀՀ գլխավոր շտաբի պետն էր հրադադարի համաձայնություն ձեռք բերում: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, և եթե պետք է զինադադարի նոր պայմանագիր ստորագրվի, դա պետք է անեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]