211652_close_icon
views-count733 դիտում article-date 15:02 03-03-2024

Գազայում զինադադարի պայմանագիրը կարող է կնքվել 1-2 օրից. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

Tert.am-ի փոխանցմամբ՝ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ վերսկսելու Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ զինադադարի պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու օրից, եթե Իսրայելն ընդունի պաղեստինցի գրոհայինների պահանջները: Իսրայելի պատվիրակությունը չի ժամանել բանակցությունների։

Նախօրեին Al Hadath հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել Գազայի հատվածում զինադադարի, պաղեստինցի գերիների հետ իսրայելցի պատանդների փոխանակման շուրջ։ Ըստ աղբյուրի՝ գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է իսրայելական զորքերը դուրս բերել Գազայի հատվածի հյուսիսային հատվածից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել արդեն մարտի սկզբին։ Axios-ի փոխանցմամբ՝ բանակցություններում քննարկվում է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պահվող 40 պատանդների ազատ արձակման հարցը՝ վեցշաբաթյա հրադադարի և պաղեստինցի բանտարկյալներին բանտից ազատելու դիմաց։

 

Նմանատիպ նյութեր