Երեքշաբթի օրվա երեկոն պետք է կախարդական դառնա
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Վոլֆսբուրգի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վոլֆսբուրգը» հաղթել էր 2:0 հաշվով:
«Մենք կարող ենք հաղթել, երբ բոլոր 11 խաղացողները խաղադաշտում միասին են գործում, իսկ տրիբունաներում մեզ աջակցում են 80 հազ. հանդիսական: Ցանկանում եմ լեփ-լեցուն մարզադաշտ տեսնել, դա լրացուցիչ էներգիա կհաղորդի: Հուսով եմ, որ երեկոն անմոռանալի լինի: Երեքշաբթի երեկոն պետք է կախարդական դառնա:
Ամեն ինչ կարևոր է: Ամբողջ խաղի ընթացքում բոլորը խաղադաշտում պետք է պայքարեն, վազեն: Պետք է որոշակի իրավիճակներում սառնասրտություն ցուցաբերել: Պետք է ինքնատիրապետում ունենանք: Մեր խնդիրը հաջորդ փուլ դուրս գալն է: Միայն այդ դեպքում մենք և մեր երկրպագուները մարզադաշտից երջանիկ կհեռանան», ասել է Ռոնալդուն:
Նշենք, որ հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին` Երևանի ժամանակով 22:45-ին: