211652_close_icon
views-count8915 դիտում article-date 19:00 11-04-2016

Քրդերը Փարիզում ծեծել են ցուցարար ադրբեջանցիներին, Բեռլինում եւ Շտուտգարտում՝ թուրքերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քրդական աշխատավորական կուսակցության դրոշներով տասնյակ երիտասարդներ հարձակվել և ծեծի են ենթարկել Փարիզում Հայաստանի դեսպանատան մոտ ցույց անող մի խումբ ադրբեջանցիների: Իսկ Գերմանիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր Թուրքիայի կառավարության քաղաքականության կողմնակիցների և պատասխան բողոքի ակցիաների՝ քրդերի և ձախ խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բեռլինում քրդերը հարձակվել եւ ծեծել են թուրք ցուցարարներին: Նրանք իրավապահների վրա նետել են քարեր և հրատեխնիկա, կան ձերբակալվածներ: Լոկալ բախումներ են տեղի ունեցել նաեւ Շտուտգարտում, Քյոլնում, Համբուրգում և Մայնի Ֆրանկֆուրտում: Տուժել են ոստիկաններ: Հարյուրավոր թուրքեր և քրդեր մասնակցել են ցույցերի նաև Հանովերում եւ Բրեմենում, նշում է [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1521]«Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր