2182 դիտում
16:48 11-04-2016
Կաթվածների կանխարգելման և արդյունավետ բուժման համալիր ծրագիր մշակելու համար կձևավորվի աշխատանքային խումբ
Ներկայացնելով գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի նախագիծը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը նշեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացության կեսից ավելին պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Սրտային հիվանդություններից հետո երկրորդ տեղում գլխուղեղային կաթվածներն են։ Պրոֆեսոր Ֆանարջյանի խոսքով խնդիրն արդիական է նաև կաթվածների պատճառով հաշմանդամության բարձր ցուցանիշներով։
Մեր երկրում էնդովասկուլյար նյարդավիրաբուժությունը, հիմնական գործունեությունը գլխուղեղի կաթվածների բուժումն է, ներդրվել է 2010 թվականին։ Անցած ժամանակաընթացքում այս ծառայությունը բավական առաջընթաց է ապրել։ Դրանում մեծ ներդրում են ունեցել ինչպես ամերիկահայ, այնպես էլ` ամերիկացի գործընկերները։ Ըստ բանախոսի` հիվանդության առավել արդյունավետ բուժման` ժամանակակից դեղամիջոցների և գործիքների կիրառման համար անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ, պետական աջակցություն։
Մասնագիտական խմբի կողմից մշակված ծրագրի նախագծում շեշտադրվում են հիվանդության վաղ ախտորոշման, ժամանակին և արդյունավետ բուժման, հանրապետությունում կաթվածների առաջնային կենտրոններ ստեղծելու և այլ հարցեր, որոնց շնորհիվ զգալիորեն կնվազեն կաթվածներից մահացությունն ու հաշմանդամությունը։
Քննարկման մասնակիցներից ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, մյուսները հանդես եկան տարբեր առաջարկություններով։ Մասնավորապես կարևորվեցին հիվանդության կանխարգելման, դրանում առողջության առաջնային օղակի մասնագետների կարողությունների կատարելագործման, ծրագրի ընդլայնման և այլ հարցեր։
Բարձր գնահատելով ինչպե կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի գործունեությունն այս ծառայության ներդրման և զարգացման, այնպես էլ` ծրագրի նախագծի մշակման գործում` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` առաջարկելով ներկայացված փաստաթղթի հենքի վրա ստեղծել առավել ընդլայնված ծրագիր։
Նախարարը կարևորեց այդ ուղղությամբ երկրի կարիքների ճիշտ գնահատումը, ինչպես նաև բազմակողմանի, այդ թվում` տնտեսագիտական վերլուծությունները, նյարդաբանների, ռեանիմատոլոգների և այլ մասնագետների մասնակցությունն առավել ընդլայնված ծրագրի մշակման գործում։
Հանձնարարվեց կաթվածների կանխարգելման և արդյունավետ բուժման համալիր ծրագիր մշակելու համար ձևավորել աշխատանքային խումբ, որը կառաջնորդվի ժամանակակից մեթոդաբանությամբ և առաջատար երկրներում առկա փորձով։
Նմանատիպ նյութեր
1726 դիտում
20:43 07-08-2019
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով փրկվել է 151 կյանք.ԱՆ
Այս բաժնից
931 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
655 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
865 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով