1729 դիտում
20:43 07-08-2019
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով փրկվել է 151 կյանք.ԱՆ
Ընթացիկ տարվա փետրվարի մեկից գործող բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանցից շուրջ 55 տոկոսը Երևանի բնակիչներ են, իսկ 45 տոկոսը` Հայաստանի մարզերից:
«Փաստացի, փրկվել է 151 կյանք: Արդյունքում` նվազել է նաև հաշմանդամությունը: Ցավոք, 29 մարդու կյանք հնարավոր չի եղել փրկել: Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Այս ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում, որոնք են «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը:
Նմանատիպ նյութեր
870 դիտում
22:27 09-12-2022
ԱՆ ներկայացրել է Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի վիճակագրությունը
1402 դիտում
14:52 10-10-2021
Գյումրու բժշկական կենտրոնում մեկնարկել է սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը
2185 դիտում
16:48 11-04-2016
Կաթվածների կանխարգելման և արդյունավետ բուժման համալիր ծրագիր մշակելու համար կձևավորվի աշխատանքային խումբ
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
532 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ