48029 դիտում
11:15 11-04-2016
Թշնամու գնդակից զոհված Միշայի ծնողները երկար ժամանակ երեխա չեն ունեցել. նա նրանց միակ զավակն էր. խոնարհվում ենք
Թշնամու գնդակից զոհված Միշա Աղաջանյանը տանկիստ է եղել եւ տանկի մեջ է զոհվել: Ծնողներին երկար ժամանակ չեն կարողացել հայտնել Միշայի զոհվելու լուրը, մինչեւ որ նրա մարմինը տուն են տարել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդաբլուրի գյուղապետ Արտավազդ Գալստյանը:
Միշայի հայրը վատառողջ է, մայրը հողագործոթյամբ է զբաղվում, սոցիալապես անապահով ընտանիք է:
Միշան միշտ էր աչքի ընկել իր խիզախությամբ ու նվիրվածությամբ եւ վայելել բոլորի սերն ու հարգանքը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Միշա Աղաջանյանի զոհվելու լուրը, գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում
շարքային Աղաջանյան Միշա Կամոյի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Ապարանի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը` 11.04.2016թ. ժամը 13:00
Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Վարդաբլուր»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ:
Նմանատիպ նյութեր
16777 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք
Այս բաժնից
775 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)