Մեծ Արջ համաստեղության դիցաբանությունը
Ըստ հունական ավանդույթի, կնամոլ Զևսը իր սիրուհի Կալիստոյին փրկելով իր խանդոտ կնոջ՝ Հերայի զայրույթից, իր հրապուրանքի առարկային դարձրել է արջ։
Հայերենում Մեծ Արջ համաստեղությունը նաև կոչվում է Յոթ սանամոր աստղեր։
Ըստ Հայկական ավանդույթի, ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր։
Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը։
Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել։
Աստված, բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ։