Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին.Դավիթ Բաբայան
Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում այսօր` ապրիլի 10-ին, զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` նշելով, որ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին:
«Հայկական կողմին 18 զոհվածի մարմին է փոխանցվել, իսկ ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ չենք կարող նշել »,-ասաց նա:
Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ եւ համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Նյութի աղբյուրը՝ [url=http://news.am/arm/news/321581.html]www.news.am[/url]