Երկնքի գույնը Մարսի վրա
Արևածագի և մայրամուտի ժամանակ մարսյան երկինքը զենիթում ունի կարմրա-վարդագույն գույն, իսկ Արեգակի սկավառակի անմիջական մոտակայքում այն ունի երկնագույնից մինչև մանուշակագույն գույն, ինչը ամբողջովին հակադարձ է երկնային պատկերներին։
Կեսօրին Մարսի երկինքը դեղնա-նարնջագույն է։
Այսպիսի տարբերությունների պատճառը հանդիսանում է նոսր և բարակ մթնոլորտը, ինչպես նաև Մարսի մթնոլորտում առկա փոշին։
Մթնշաղը Մարսի վրա սկսվում է Արեգակի ծագումից բավականին շատ ժամանակ առաջ և շարունակվում է բավականին երկար մայրամուտից հետո։