2772 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
ԵՍ Ո՛Չ ՍԵՎ ԵՄ, Ո՛Չ ՍՊԻՏԱԿ. ԻՄ ԳՈՒՅՆԸ ՄԵՐ ՀՈՂԻ ԳՈՒՅՆՆ Է՝ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՀՈՂԻ ԳՈՒՅՆԸ...
Միասնության երթ դեպի եռաբլուր
Անմահների հետ՝ ՄԻԱՍԻՆ...
...Այսօր Շուշին մերը չէ… ոչ թե որովհետև հայ զինվորը իր տեղում չէր, այլ որովհետև մենք նրա կողքին, նրա թիկունքում բավարար չափով իբրև ազգ ու պետություն չէինք:
Մենք կորցրեցինք այն իբրև ապտակ մեր՝ մեզնից հեռացման, ինքնամսխման, ստորաքարշության…
Իբրև ազդակ ու զգուշացում…
Սա մեր բոլորիս խարանն է: Սա մեր բոլորիս ամոթն է: Սա մեր բոլորիս… պատիժն է:
Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը մենք երթով կշարժվենք Եռաբլուր:
Երթը կսկսենք 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից՝ կինո Մոսկվայի հարևանությամբ:
Կշարժվենք մեր հերոս-նահատակների նկարներով… նրանց ներկայությամբ, նրանց հետ միասին: Կշարժվենք ի համերաշխություն և ի միասնություն:
Եվ թող որ դա լինի Սթափության ու արթնության երթ:
Թող որ դա լինի հաստատակամության երթ՝ փոխվելու ու փոխելու մեր աշխարհը՝ Տիրողի իմաստնությամբ:… դա է հաղթանակին տանող ճանապարհը… հեռացած ճանապարհը…
Ու հենց Շուշիի Ազատագրման օրը՝ մեր փառքի ու ոգու հաղթանակի օրը մենք նայելով իրար կգտնենք մեզ ու կհասկանանք, որ ունենք մեկ ՃԱՆԱՊԱՐՀ՝ համերաշխության ճանապարհ… իրար հետ… ՄԻԱՍԻՆ…

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6367 դիտում
21:32 07-12-2015
Գույնը կարևոր չէ. սև ու սպիտակ լուսանկարների լավագույն ընտրանի
1830 դիտում
14:35 27-03-2015
Մանուշակագույնը Գարուն-ամառ 2015-ի ամենանորաձև գույնն է ճանաչվել
Այս բաժնից
505 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում