Անմարդաբնակ կղզում հայտնված նավաստիները ավազի վրա պատկերած խոշոր գրվածքի շնորհիվ փրկվել են
ԱՄՆ առափնյա ծառայության պահայկախումբը Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում հայտնաբերել է 3 նավաստիների, որոնք հրաշքով կենդանի են մնացել նավաբեկությունից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փոթորկի ժամանակ խորտակված նավի մի քանի նավաստիների հաջողվել է փրկվել և հասնել 600 փոքր կղզիներից բաղկացած Միկրոնեզիայի դաշնային նահանգների մոտ գտնվող անմարդաբնակ կղզի:
Նրանք կարողացել են օդաչուների ուշադրությունը գրավել ավազի վրա արմավենու ճյուղերի օգնությամբ խոշոր տառերով գրելով՝ HELP (օգնեցեք): Դա էլ 2-րդ անգամ փրկել է նրանց կյանքը: