ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Այսօրվա հաղթանակները կերտող զինվորները է՛լ ավելի են ոգևորվում, երբ առաջնագծում իրենց հետ են 90-ականների հաղթանակներ կերտողները
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնագծում հայ քաջարի զինվորների մարտական ոգին հաղթական է և էլ ավելի հաղթական է դառնում, երբ առյուծ-տղերքին` մերօրյա հերոսներին, այցելում և իրենց հետ դիրքեր են բարձրանում ու այնտեղ ծառայութուն են կատարում 90-ական թվականներին Արցախի և Հայաստանի սահմաններն անառիկ պահողները, այդ թվում` ԵԿՄ անդամներ և կամավորականներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երիտասարդ տղաները ասում էին. «Առաջին հերթին մեր ընտանիքներին, հայ ժողովրդին ուզում ենք հավաստիացնել, որ Ադրբեջանական կողմի ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանի հակահարված է ստանում, ինչքան էլ նրանք զինված լինեն ժամանակակից զինտեխնիկայով, միևնույն է` նրանց մոտ չկա միասնականության ոգի, «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» ասվածը նրանց մոտ չկա, իսկ մեզ մոտ հավատացեք, ժողովուրդ ջան, ձեզ դիմում ենք Արցախի զորամասերից ու դիրքերից` կա:
Դրա վառ ապացույցն է այն, որ ազերիները չեն կարողանում իրենց նպատակին հասնել: ճիշտ է` ունեցանք նաև զոհեր, որոնց ընտանիքների առաջ խոնարհվում ենք ու գիտենք այդ հերոս տղաները գիտակցելով գնացին մահվան, որպեսզի ապահովեն թե’ մեր, թե’ ձեր խաղաղ անդորրը»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի