Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը: