Մեդվեդևը չի բացառում ղարաբաղյան հակամարտության վրա թուրքական գործոնի ազդեցությունը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ ղարաբաղյան հակամարտության սրման հարցում առկա է նաև թուրքական գործոնը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով՝ մի շարք ուժեր կան, որոնք հետևում են ռազմական գործողությունների հետևանքներին և Մերձավոր Արևելքում իրավիճակի ազդեցությանը և հակառակը:
«Այդ իսկ պատճառով չեմ բացառում, որ այս դեպքում էլ գոյություն ունեն արտաքին գործոններ, որոնք ազդում են հակամարտության վրա: Հավանաբար հենց այդ թուրքական գործոնն էլ առկա է, քանի որ Թուրքիան իր դիրքորոշումն արտահայտել է»,-ասել է նա՝ հավելելով, որ ավելի լավ է սառեցնել հակամարտությունը, քան փորձել այն լուծել մարդկային կյանքի գնով:
«Մոռանալով», որ հակամարտությունը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ նոր թափ է ստացել, Մեդվեդևն ասել է. «Ոչ մի դեպքում չի կարելի սրացում թույլ տալ: Ինչ էլ որ տեղի ունենա, ով էլ որ սկսած լինի, ինչպիսի քննադատություններ էլ որ հնչեն, ամենագլխավորն այժմ հանգստանալն է, կրակը դադարեցնելը և բանակցությունների սեղանի շուրջ նստելը»: