Թշնամու գնդակից զոհված Վիկտորը բռնցքամարտիկ էր. նա ամեն ինչի մեջ էր կյանք դնում. խոնարհվում ենք
Թշնամու գնդակից զոհված 20-ամյա Վիկտոր Յուզիխովիչը բռցքամարտիկ էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա մարզական ընկերները:
Ընկերների համար նրա մահվան լուրը սարսափելի ծանր է եղել, բայց ոչ ոքի համար անակնկալ չէր, որ նա հանուն հայրենիքի կգնար այդ քայլին, քանի որ կյանքում և սպորտում նա նվիրված էր թե մարդկանց, թե գործին:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հրապարակելով նրա մահվան լուրը, գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում..
շարքային Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի
Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Գյումրու ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00
Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 14:00
Հասցե`ք. Գյումրի, Սբ. Նշան եկեղեցի»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ:


