211652_close_icon
views-count3687 դիտում article-date 15:07 09-04-2016

Ամերիկյան Boeing ընկերության պատվիրակությունը կմեկնի Թեհրան՝ քննարկելու համագործակցության մեխանիզմները

Ամերիկյան Boeing ավիափոխադրող ընկերության պատվիրակությունը հաջորդ շաբաթ մեկնելու է Իրան, որտեղ իրանական ավիաընկերությունների հետ քննարկելու է համագործակցության մեխանիզմները, հաղորդում է IRNA գործակալությունը: Հանդիպումը տեղի կունենա Թեհրանում, սակայն օրը դեռևս հստակեցված չէ: Ինչպես գրում է Wall Street Journal թերթը, իրանական ավիաընկերություններն օգտագործում են աշխարհի ամենահնացած օդանավերը: Այժմ պատժամիջոցների չեղարկումից հետո երկիրը փորձում է արագորեն համալրել իր ավիապարկը նորագույն օդանավերով:

Նմանատիպ նյութեր