Մոսկվան պարտադրված է վերանայել Երևանի նկատմամբ քաղաքականությունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանի կողմից սանձազերծած չորսօրյա պատերազմում զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ»: Այս միտքը նախագահը վերահաստատեց նաև գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Սա բավականին ուշացած, բայց ուղղակի «մեսիջ» էր ՌԴ-ին:
Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի պաշտոնական Երևանն այս ուղղությամբ՝ դեռ տեսանելի չէ: Բայց որ Ադրբեջանի վայրագության արդյունքում զարգացած իրադարձությունները նաև Հայաստանի արտաքին քաղաքական շեշտադրումները վերանայելու պարտադրանք են ստեղծում՝ միանշանակ է:
Ռուսաստանն այլևս պարտադրված է վերանայել Հայաստանի նկատմամբ իր «մեծ եղբոր» քաղաքականությունը, և դա պետք է ՀՀ իշխանությունների պարտադրանքը լինի՝ նկատի ունենալով ՀՀ-ՌԴ հարաբերությունների բոլոր շերտերն ու նրբերանգները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]