Լոնդոնում հայերը տապալել են ադրբեջանցիների հակահայկական ցույցը
«Նախօրեին ադրբեջանցիները հակահայկական ցույց են կազմակերպել Լոնդոնում՝ ՀՀ դեսպանատան շենքի մոտ: Ցույցը տապալվել է, քանի որ Մեծ Բարիտանիայի մեր հայրենակիցները շտապել են Լոնդոնում Հայաստանի դեսպանատուն՝ տարբեր կոչեր պարունակող պաստառներով ու, ի դեպ, շատ ավելի մեծ թվով»,- հայտնում է «Երկիր մեդիան»:
Ադրբեջանցիներն ինչպես միշտ բավական ագրեսիվ են եղել ու չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին, սակայն հայկական համայնքը ցույցի ընթացքում դրսևորել է զսպվածություն, վճռականություն և կազմակերպվածության բարձր մակարդակ:
Ադրբեջանցիները, պարզվում է, լարված տրամադրություններ ունեն նաև բրիտանական մամուլի նկատմամբ՝ նրանց՝ ոչ իրենց պաշտպանող հրապարակումներից հետո: Նրանք նույնիսկ քարոզարշավ են սկսել BBC-ի դեմ, նշում է [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1466]«Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքը: