211652_close_icon

Թե Ձեզնով չեն դուխավորվում, որ իմանում են՝ ստեղ նստած եք, ամոթ լինի ինձի. գեներալ Մանվել Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count43452 դիտում article-date 14:51 08-04-2016
Արաքսից մինչեւ Թալիշ գնացել եմ, բոլորի հետ հանդիպել եմ, սաղիդ ոգին ուժեղ է, սաղի տրամադրությունը տեղն ա: Այս մասին Արցախում զինվորականների եւ կամավորականների հետ հանդիպման ընթացքում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա հորդորեց չնեղվել, որ զորքի ու կամավորների մի մասը առաջնագծում չէ: «Նույն սահմանն ա, նույն փորձանքը, մարդու ճակատին ինչ գրված է, լինում է, կապ չունի՝ սահմանում է, թե մեկ այլ տեղ: Թե ձեզնով չեն դուխավորվում, որ իմանում են՝ ստեղ նստած եք, ամոթ լինի ինձի, գիտեն, որ թիկունքներին կանգնած եք»,- նշեց գեներալը: Գեներալին նաեւ հայտնեցին, որ Բյուրեղավանից տղաները այս պահին նույնպես դիրքերում են: Իսկ Բյուրեղավանի դպրոցակնները նամակներ են գրել գեներալին եւ նշել, որ հպարտ են, որ Զորավարի գլխավորությամբ ԵԿՄ-ն դիրքերում է ու վստահ են, որ հաղթելու են: Գեներալը խոստացավ շուտով հանդիպել դպրոցականներին եւ հայտնել, որ նրանց հույսը արդարացվել է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր