12215 դիտում
21:28 07-04-2016
Հողին հանձնվեց զոհված ազատամարտիկ, Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր Էդուարդ Ալեքսանյանի դին
Սիսիանի քաղաքային պանթեոնում այսօր հողին հանձնվեց նաեւ Մարտակերտի տարածքում անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից զոհված Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի դին:
Դամբանական խոսքում Վարոս Սիմոնյանը նշեց, որ իր 6 նահատակ ընկերների նման Էդուարդն էլ անսաց հայրենիքի կանչին եւ վեց տասնամյակը բոլորած ազնվական այրը մեկ վայրկյան անգամ չվարանեց վերստին միանալ հայրենիքի ազատագրման եւ պաշտպանության սուրբ գործին` քաջ գիտակցելով Մահ իմացյալի մշտաշեջ խորհուրդը:
Ապա դիմելով նահատակի ընտանքի անդամներին, հարազատներին` հորդորեց սրբել արցունքները աչքերից եւ հայրենի հողին հպարտորեն հանձնել հայրենիքի նվիրյալ նահատակին, ով գնում է հավերժություն, գնում է միանալու ընդամենը երեկ մայր հողին հանձնված իրեն կանչող արծիվների երամին:
Հուղարկավորության ժամանակ հնչեցվեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը, որտեղ մասնավորաբար նշված էր.
«Եռասերունդ երկրահապ կամավորների միության հանրապետության բոլոր երկրապահների 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի զոհվելու կապակցությամբ: Էդուարդ Ալեքսանյանը հայրենիքի նվիրյալ զավակն էր, երկրապահ, որ ողջ կյանքը նվիրեց ազգին, պետությանն ու անժամանակ զոհվեց մարտական առաջնագծում: Նրա հերոսական կյանքը օրինակ է սերունդների համար: Այսպիսի քաջերի օրինակով ենք մենք կրթում-դաստիարակում պատանի եւ երիտասարդ երկրապահներին: Խորին խոնարհումով եւ հարգանքով` գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան»:
Մանրամասներն` [url=http://vorotan.am/հողին-հանձնվեց-նաեվ-զոհված-ազատամարտ/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8253 դիտում
10:53 02-08-2015
Ուիթնի Հյուսթոնի դուստրը հողին հանձնվեց մոր գերեզմանի կողքին. տեսանյութ
42517 դիտում
23:03 07-04-2016
Հողին հանձնվեց դիպուկահար Հարություն Աբրահամյանը. Hetq.am
Այս բաժնից
904 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
658 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար